Քաղաքական14:32, 15 Հոկտեմբեր 2015
Անկարայի պայթյունների գործով նոր ձերբակալություններ են եղել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հուժկու պայթյունների գործով ևս 10 մարդ է ձերբակալվել: Թուրքական «Zaman» պարբերականի ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Խոսքը մասնավորապես վերաբերում է պայթյունների մասին նախապես Twitter-ում գրառում կատարած անձանց: Ավելի վաղ ձերբակալվել էին ևս 2 քաղաքացիներ, որոնք կասկածվում են Twitter սոցիալական ցանցում «Ռումբը Անկարայում է պայթելու» բովանդակությամբ գրառում կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի հրապարակում կազմակերպված խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել էր 97, վիրավորվել 246- մարդ: Այս դժբախտության հետ կապված երկրում եռօրյա սուգ էր հայտարարվել:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |