• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:31, 15 Հոկտեմբեր 2015

Թուրք դեսպանի կոշտ արձագանքը ԵԽ նախագահի առաջարկին

Թուրք դեսպանի կոշտ արձագանքը ԵԽ նախագահի առաջարկին

Պաշտոնական Անկարան բավական կոշտ է արձագանքել Եվրախորհրդի (ԵԽ) նախագահ Դոնալդ  Տուսկի՝ Թուրքիայի վերաբերյալ նախօրեին արած առաջարկությանը:

«Փախստականների հարցում կամ կանեք այն, ինչ մենք կասենք, կամ կմոռանաք վիզայի, աջակցության, օգնության մասին»,- ասել էր Տուսկը:

Թուրքական «haber7.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հալուք Ըլըջաքը Տուսկի առաջարկությանը հակադարձել է հետևյալ կերպ.

«Գերմանիայի կանցլեր Մերկելի այցից առաջ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը սպառնալիքներ է հնչեցնում.   Նախ ինքդ քո ներքին հարցերը կարգավորիր, ֆաշիստներին ու ազգայնամոլներին արմատախիլ արա, ահաբեկիչների միջև տարբերություն մի դիր, հետո նոր խոսիր: ԵԽ նախագահ Տուսկն առանց ամաչելու սպառնում է Թուրքիային, այն դեպքում, երբ 28 երկիր ներառող Եվրախորհուրդը չգիտի ինչ անել 140.000 փախստականի հետ, մինչդեռ Թուրքիան 2 մլն սիրիացու արդեն ապաստան է տվել»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին  Տուսկը նամակով դիմել էր  Եվրամիության առաջնորդներին՝ կոչ անելով Թուրքիային վիզաների հետ կապված արտոնություններ տրամադրել միայն այն դեպքում, եթե վերջինս նկատելիորեն կնվազեցնի դեպի  Եվրոպա փախստականների հոսքը: Հայտնի է, որ 2015թ. 9 ամսվա ընթացքում եվրոպական երկրներ է տողափոխվել  շուրջ  710.000 փախստական:

Հիշեցնենք նաև, որ Թուրքիան 2013թ. դեկտեմբերի 16-ին ընդունել է  ԵՄ-ում առանց վիզայի ճամփորդության նախագիծը և ստորագրել «փախստականների հետ ընդունման» պայմանագիր: Սակայն Թուրքիայի  համար վիզաների արտոնությունները դեռևս կյանքի չեն կոչվել: 2014թ. հունիսի 25-ին նշյալ պայմանագիրը հաստատել էր նաև Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ): ԹԱՄԺ-ի որոշման մեջ նշված է, որ որոշման պաշտոնական հրապարակումից առավելագույնը 3 տարի անց պետք է հետ վերադարձվեն Թուրքիայի միջոցով Եվրոպա անցած փախստականները և միաժամանակ կյանքի կոչվեն վիզայի առավելությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}