Տնտեսական08:22, 15 Հոկտեմբեր 2015
Հայտնի է դարձել Թուրքիայում կառուցվելիք 3-րդ ատոմակայանի վայրը
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռիզա Ալաբոյունը հայտարարել է, որ Թուրքիայում կառուցվելիք 3-րդ ատոմակայանի ամենահավանական վայրը հյուսիս-արևմտյան Քըրքլարելի նահանգում գտնվող Իղնեադա ծովափնյա ավանն է:
Lրագրողների այն դիտարկմանը, թե էլեկտրաէներգիա արտադրող ու բաշխող թուրքական ընկերությունները տարադրամի փոխարժեքի փոփոխությունների պատճառով մեծ վնասներ են կրում և սնանկացման եզրին են, թուրք նախարարը պատասխանել է, որ այդ ընկերություններն իրոք վնասներ են կրել, սակայն վարչապետ Դավութօղլուի գլխավորությամբ ընկերություններին օգնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Ալաբոյունը հայտնել է նաև, որ 3-րդ ատոմակայանի կառուցման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են սկսել չինական կողմն ու ամերիկյան «Westinghouse» ընկերությունը, որոնց հետ թուրքական կողմը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել: Թուրք նախարարը նշել է նաև, որ վերջին հանգամանքը չի խանգարում իրենց նոր, ավելի շահավետ պայմաններով առաջարկների շուրջ բանակցություններ վարել:
Նշենք, որ Թուրքիայի առաջին ատոմակայանը կկառուցի ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում։ Աքքույուի ատոմակայանի հզորությունը կկազմի 4800 մեգավատ (1200 մեգավատ հզորությամբ 4 էներգաբլոկ)։
Երկրորդ ատոմակայանը կառուցվելու է սևծովյան Սինոպում, այդ ատոմակայանի հզորությունը կազմելու է 4400 մեգավատ (1100 մեգավատ հզորությամբ 4 էներգաբլոկ), կառուցելու է ֆրանս-ճապոնական Mitsubishi-Areva կոնսորցիումը։ Նախատեսվում է այդ ատոմակայանները շահագործման հանձնել մինչև 2023 թվականը, երբ Թուրքիայում նշեն հանրապետության հիմնադրման 100-ամյակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |