Տարածաշրջան07:08, 17 Հոկտեմբեր 2015
Անկարայի պայթյունի զոհերի թիվը հասել է 102-ի

Անկարայի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի հրապարակում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 102-ի:
Դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում կա 13 ձերբակալված, որոնց հարցաքննությունը շարունակվում է: Հայտարարության մեջ նշվում է, որ հարցաքննությունների արդյունքում պայթյունների հետ կապ ունեցող անձանց վերաբերյալ կարևոր տեղեկություններ են ձեռք բերվել:
Հիշեցնենք, որ խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել էր 97, վիրավորվել 246 մարդ: Այս դժբախտության հետ կապված երկրում եռօրյա սուգ էր հայտարարվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |