Տնտեսական09:38, 19 Հոկտեմբեր 2015
Մեկնարկում է հանրապետական Թուրքիայի պատմության մեջ ամենամասշտաբային նախագիծը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մասնակցել են Ստամբուլի նոր օդանավակայանի կառուցման ֆինանսավորման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը:
Թուրքական «Milliyet» -ի տեղեկացմամբ՝ արարողության ժամանակ Էրդողանը ընդգծել է, որ այս նախագիծը հանրապետական Թուրքիայի պատմության մեջ ամենամեծն է իր մասշտաբով:
Օդանավակայանի նախագծի բյուջեն կազմում է 32 մլրդ 399 մլն եվրո և այս ոլորտում Թուրքիայի ամենամեծ ներդրումն է: Էրդողանը նշել է, որ «խելահեղ նախագծերի» թվին պատկանող այս ծրագիրը սկզբնական փուլում ֆինանսավորվելու է 6 թուրքական բանկերի կողմից:
Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցումը ընդհանուր առմամբ 4 փուլով կընթանա: Էրդողանը նշել է, որ նախատեսված է նոր օդանավակայանի առաջին հատվածը շահագործման հանձնել 2018թ. առաջին քառորդում: Ենթադրվում է, որ սկզբնական շրջանում օդանավակայանի շնորհիվ 80.000 քաղաքացու լրացուցիչ աշխատանքի հնարավորություն կտրվի, իսկ օդանավակայանի ամբողջությամբ շահագործման հանձնելուց հետո՝ 120.000 քաղաքացի կապահովվի աշխատանքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |