• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:53, 19 Հոկտեմբեր 2015

Վիճակագրական կազմակերպությունների կանխատեսումները Թուրքիայում կայանալիք ընտրություններից առաջ

Վիճակագրական կազմակերպությունների կանխատեսումները Թուրքիայում կայանալիք ընտրություններից առաջ

Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որին ընդառաջ վիճակագրական ուսումնասիրություններով զբաղվող կազմակերպությունները սկսել են հրապարակել իրենց կանխատեսումները:
Իշխանամետ «Sabah» պարբերականը  իր ընթերցողներին ներկայացրել է «PollMark» հետազոտական կազմակերպության  սոցհարցման արդյունքները, որոնք  մյուս ընկերությունների համեմատ ավելի բարձր են գնահատել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) հնարավորությունները:
«PollMark» հետազոտական կազմակերպությունը հարցում է անցկացրել Թուրքիայի 26 նահանգում, 5184 մարդու մասնակցությամբ: Ըստ սոցհարցման տվյալների՝ ԱԶԿ-ն կստանա քվեների 43.9%-ը, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ)՝ 25.4 %, գորշ գայլերի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ)՝ 14.8%, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) 12.3 %-ը: Նշվում է, որ  ԱԶԿ-ի ձայները աճել են հիմնականում ԱՇԿ-ի ընտրողների հաշվին: Ըստ այս կազմակերպության անցկացրած սոցհարցման տվյալների՝ հարցվածների 52 տոկոսը կարծում է, որ երկրում քաղաքական և տնտեսական կայունության նախապայմանը միակուսակցական կառավարումն է: Իսկ 38.8%-ը այս տեսակետը չի կիսում:

Մեկ այլ թուրքական լրատվական կայք «Haberler.com»-ը հրապարակել է «KONDA» և «ANDY-AR» վիճակագրական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունների տվյալները:

KONDA-ի տվյալներ՝
ԱԶԿ՝41.8%
ԺՀԿ՝ 21.8%
ԱՇԿ՝ 14.8%
ԺԴԿ՝ 12.6%
Այլ՝ 3.8%

KONDA-ի տնօրեն Բեքիր Աղըրդըրի կարծիքով  նոյեմբերի 1-ից հետո պատկերը նույնը կլինի, ինչ առաջին ընտրությունների ժամանակ՝ հունիսի 7-ին, եթե, իհարկե, մասնակցության ցուցանիշը ցածր չլինի: Աղղըրդըրը նշել է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ընտրողներն իրենց ընտրությունը կատարում են ոչ թե 4 կուսակցությունների, այլ 2 բլոկների միջև՝ ԱԶԿ-ԱՇԿ և ԺԴԿ-ԺՀԿ:

« ANDY-AR »-ի իրականացրած հարցման արդյունքները այսպիսին են՝
ԱԶԿ՝41.9%
ԺՀԿ՝ 25.8%
ԱՇԿ՝ 16.0%
ԺԴԿ՝ 10.7%
ԱՅԼ՝ 5.6%

«ANDY-AR»-ի տնօրեն Ֆարուք Աջարը  մատնանշել է, այն քաղաքական գործիչներին, որոնց հեղինակությունը բարձրացել է:  Ըստ այդմ՝ Դավութօղլուի և Քըլըչդարօղլուի վարկանիշը բարձրացել է, իսկ ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելիինը նվազել է: Աջարը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը կազդի ընտրությունների արդյունքների վրա, ասել է, որ դեռևս սպառիչ պատասխան չի կարող տալ, քանի որ այդ դեպքից  
հետո ընկերությունը ուսումնասիրություններ չի արել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}