• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
03 Հոկտեմբեր, 2025
Ուրբաթ 00:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

08:01, 19 Հոկտեմբեր 2015

Ցեղասպանության բանաձևը՝ Թուրքիայի հետ փոխզիջման հասնելու հաղթաթուղթ. Sozcu

Ցեղասպանության բանաձևը՝ Թուրքիայի հետ փոխզիջման հասնելու հաղթաթուղթ. Sozcu

Կայացել  է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն Անկարայում: Թուրքական «Haberturk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ դռնփակ պայմ,աններում անցկացված հանդիպումից հետո համատեղ մամլո ասուլիս է հրավիրվել:

Էրդողանը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի եվրաանդամակցությանը վերաբերող խնդիրներ: «Ես հատկապես խնդրեցի Գերմանիային, Ֆրանսիային, Անգլիային, Իսպանիային և նման մյուս երկրներին՝ այս հարցում աջակցություն ցուցաբերել մեզ»,- նշել է Էրդողանը:

Իսկ Մերկելն իր խոսքում ընդգծել է, որ հանդիպումը բավական արդյունավետ է ընթացել: Գերմանիայի կանցլերը նշել է, որ հանդիպման առանցքային թեմաներից են եղել ահաբեկչության դեմ պայքարն ու փախստականների խնդիրերը: Ըստ նրա՝ բոլոր հարցերը քննարկվել են  «փոխադարձ շահի» շրջանակներում և որոշակի «փոխհամաձայնություն է ձեռք բերվել»:
«Եկանք այն ընդհանուր եզրակացության, որ Թուրքիայի և Եվրամիության միջև պետք է ավելի սերտ ու ինտենսիվ համագործակցություն ձևավորել: Կարող եմ ասել, որ համաձայնություն ձեռք բերվեց նաև վիզաների համակարգի, փախստականների հետ ընդունման պայմանագրի շուրջ»,-ասել է Մերկելը:

Նշենք նաև, որ ավելի վաղ թուրքական ընդդիմադիր «Sozcü» պարբերականի կայքը լուր էր հրապարակել այն մասին, թե փախստականների խնդրի կարգավորման գործում Էրդողանին «համոզելու» նպատակով Մերկելն իր հետ Թուրքիայի է տարել  «հայկական և քրդական հարցերի փաթեթները»՝ մանրակրկիտ մշակված գերմանացի քաղաքագետների կողմից»: Ըստ նույն աղբյուրի՝ մասնավորապես հայկական հարցի շրջանակներում Գերմանիան Թուրքիայի հետ «փոխզիջումների հասնելու հույսով պատրաստակամություն էր հայտնելու էլ ավելի հետաձգել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրի խորհրդարանում (Բունդեսթագում) քննարկման սպասող բանաձևի հաստատումը»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}