• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային11:58, 21 Հոկտեմբեր 2015

Հայր և որդի Դինքջյանները համերգ կունենան Ստամբուլում

Հայր և որդի Դինքջյանները համերգ կունենան Ստամբուլում

Ամերիկահայ երաժիշտներ Օնիկ և Արա Դինքջյանները համերգով հանդես կգան Ստամբուլում: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի համաձայն՝ hայր և որդի Դինքջյանների համերգը տեղի կունենա հոկտեմբերի 24-ի երեկոյան՝ Ստամբուլի մշակույթի տանը: Անվանի երաժիշտների նախորդ ելույթը Ստամբուլում տեղի էր ունեցել ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ  կազմակերպված «Ի հիշատակ ապրիլի 24-ի» խորագրով համերգի շրջանակներում:

Օնիկ Դինքջյանը ծնվել է 1929թ. Փարիզում՝ Դիարբեքիրից գաղթած հայկական ընտանիքում: 1940թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ կարճ ժամանակ անց երաժշտության ասպարեզում բավական մեծ ճանաչում է ձեռք բերել: Նա հիմնականում հայտնի է հայերեն (Դիարբեքիրի բարբառով)  ժողովրդական երգերի կատարմամբ և իր գրած երգերով: Օնիկ Դինքջյանը մի շարք ձայնասկավառակների հեղինակ է, այդ թվում՝ «Հավատամք» խորագրով հայկական կրոնական երգերի ժողովածուի: Այս տարի լույս է տեսել նաև երգչի նոր՝ «Դիարբեքիրի հորանի» անվամբ ձայնասկավառակը: Դրա հետ մեկտեղ  արդեն վաճառվում է Օնիկ և Արա Դինքջյաննների՝ Դիարբեքիր կատարած այցը պատմող փաստագրական ֆիլմը՝ «Կարոտը»՝ նկարահանված Բուրջու Յըլդըզի և Օնուր Գյունայի կողմից: Օնիկ Դինքջյանն իր նախնիների հայրենիքն առաջին անգամ այցելել է այս տարի՝ 75 տարեկանում:

Արա Դինքջյանը ծնվել է ԱՄն-ում՝ 1958-ին: Անատոլիական երաժշտության հետ առաջին անգամ ծանոթացել է հոր շնորհիվ: Արա Դինքջյանն ուդի աշխարհահռչակ վարպետ է : Նա «Night Ark» խմբի հիմնադիրն ու  «Secret Trio» նախագծի հեղինակը: Արա Դինքջյանը երգեր է գրում և կատարում  13 լեզվով: Այս տարի հրապարակվել է նրա «Ճշմարտություն-հույս, 1915-2015» անվանումով ձայնասկավառակը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}