• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:35, 22 Հոկտեմբեր 2015

«Sabah»-ը ուշագրավ նորություններ է ներկայացրել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի մասին

«Sabah»-ը ուշագրավ նորություններ է ներկայացրել  Էրդողան-Պուտին  հեռախոսազրույցի  մասին

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Ըստ աղբյուրի՝ զրույցի ժամանակ քննարկվել են նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Մոսկվա կատարած այցի մանրամասները:

Պուտինը նշել է, որ Ասադը մտահոգված է իր երկրի ապագայի համար, նա էլ է հասկանում, որ դժվար պայմաններում է հայտնվել: Բայց միևնույն ժամանակ Ասադը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ անցման փուլին ընդառաջ:

Ի պատասխան Էրդողանը հիշեցրել է, որ այդ թեման արդեն տարիներ ի վեր քննարկվում է, իսկ Ասադը 2011թ.–ից սկսած սոսկ խոստումներ է տալիս, սակայն չի կատարում ոչինչ: Ըստ Էրդողանի՝ իրենք դեռ 2012-ին են Ասադին անցումային փուլի ծրագիր առաջարկել: Սակայն վերջինս մերժել է:

«Մեր մոտեցումը հստակ է: Ձեզ էլ բազմիցս ասել ենք. մենք Ասադին չենք հավատում ու չենք վստահում: Նա միայն ժամանակ է ուզում շահել»,- հայտնել է Էրդողանը:

Նա նաև Պուտինին հիշեցրել է այն խոսակցությունները, թե իբր PYD-ն («Ժողովրդավարկան միություն կուսակցությանը» - քրդերեն՝ Partiya Yekitiya Demokrat) պատրաստվում է Մոսկվայում հաղորդակցման կենտրոն բացել, ինչպես նաև այն, թե Ռուսաստանը զենք է մատակարարում PYD–ին: Թուրքիայի նախագահը զգուշացրել  է, որ իրենք  PYD-ին ահաբեկչական խմբավորում են համարում և խիստ անհանգստացած են PYD–ի հետ Ռուսաստանի հարաբերություններից:  Ըստ Էրդողանի ՝ եթե Ռուսաստանը PYD-ի հետ համագործակցի, դա կլինի համագործակցություն իր դաշնակից Թուրքիայի թշնամու հետ: Իսկ դա բացասաբար կանդրադառնա Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների վրա:

Նշենք, որ PYD-ի համանախագահ Ասյա Օսմանը և Քոբանիի ղեկավարներից Էնվեր Մյուսլիմը հանդիպում էին ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար  Միխայիլ Բոգդանովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել էին Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 20-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է Ռուսաստան և երկար բանակցություններ ունեցել նախագահ Պուտինի հետ: Բանակցություններից հետո Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որն ըստ թուրքական իշխանամետ «Sabah»-ի պարբերականի ՝ տեղի է ունեցել Պուտինի նախաձեռնությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}