• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:29, 24 Հոկտեմբեր 2015

Թուրքական մեջլիսի հայ պատգամավորը նշում է, որ կուսակցության նախընտրական ծրագրում ցեղասպանությունների հետ առերեսվելու մասին կետ կա

Թուրքական մեջլիսի հայ պատգամավորը նշում է, որ կուսակցության նախընտրական ծրագրում ցեղասպանությունների հետ առերեսվելու մասին կետ կա

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ հայազգի Գարո Փայլանը հայտնել է, որ կուսակցության նախընտարական ծրագրի մեջ ցեղասպանությունների հետ առերեսվելու մասին կետ կա։

Թուրքական «pressturk» լրատվական կայքում հրապարակված հարցարույցում Փայլանն ընդգծել է, որ  նախընտրական ծրագրում Հայոց ցեղասպանություն արտահայտությունը չի հայտնվել զուտ այն պատճառով, որ կան նաև ասորիների, պոնտացի հույների ցեղասպանությունները։ «Մենք մեր ծրագրում նշում ենք, որ բոլոր ցեղասպանությունների հետ առերեսվելու համար պետք է ստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ և պետությունը պետք է ներողություն խնդրի»,- հավելել է Փայլանը։

Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայազգի պատգամավորն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ ԺԴԿ-ի կոնգրեսի որոշումը կա, բացի այդ այն ներառված է նաև  կուսակցության կանոնադրության մեջ։

Փայլանը հիշեցրել է, որ ԺԴԿ համանախագահ Սելլահաթին  Դեմիրթաշը բազմիցս արտահայտել է Հայոց ցեղասպանության մասին իր տեսակետը։ «Իմ կուսակցությունը գիտի, որ Հայոց ցեղասպանություն ասելով քվե չի շահում։ Չնայած դրան առերեսվելը մեր սկզբունքների հիմքում է, և գիտենք, որ առանց առերեսվելու չենք կարողանալու դատապարտել գոյություն ունեցող չար մտածելակերպը»,-ասել է Փայլանը՝ հավելելով, որ այն աղետը, ինչի միջով անցել է հայ ժողովուրդը, ցեղասպանություն է կոչվում։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}