Քաղաքական08:38, 24 Հոկտեմբեր 2015
Դավութօղլու․ «Որտեղ էլ որ չարագործ լինի, մենք նրա կողքին ենք լինելու»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն «Իրավունք և աշխատանք» համադաշնության նիստի ժամանակ նոր ուշագրավ արտահայտություն է արել։
Ըստ ընդդիմադիր «Zaman» թերթի՝ Դավութօղլուն ելույթի ժամանակ ասել է․ «Որտեղ էլ որ չարագործ լինի, մենք նրա կողքին ենք լինելու»։
Դավութօղլուն ելույթի ընթացքում ասել է, որ Թուրքիան, ինչպիսի խնդիրների, դժվարությունների առաջ էլ որ կանգնի, թեկուզ դրանք լինեն երկրաշարժ կամ ահաբեկչություն, պահպանելու է ազգային միասնությունը, եղբայրությունը և երկրի տարբեր անկյուններում գտնվող կարիքավորներին ձեռք մեկնելու ուժը։
Հիշեցնենք, որ Դավութօղլուն վերջերս ևս մեկ վրիպակ էր թույլ տվել, երբ ուղիղ եթերում խոսել էր երկրի արդիական խնդիրների մասին։ Նա, համեմատելով «Իսլամական պետության» (ԻՊ) և Թուրքիայի դավանած իսլամը, ասել էր թե դրանց միջև ոչ թե 180 աստիճանի, այլ 360 աստիճանի տերբերություն կա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |