• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
03 Հոկտեմբեր, 2025
Ուրբաթ 00:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

07:34, 24 Հոկտեմբեր 2015

Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահը ողջունել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը

Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահը ողջունել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը

Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահ պրոֆեսոր Ռեֆիք Թուրանը ողջունել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը և բարձր գնահատել Փերինչեքի դերակատարումն այդ հարցում:

Մամուլի համար արած հայտարարության մեջ Թուրանը մեծապես կարևորել է Եվրադատարանի այդօրինակ վճիռը՝ դա համարելով խիստ դրական թե Թուրքիայի Հանրապետության և թե թուրք ժողովրդի համար: Թուրք պատմաբանը նշել է, թե հայկական հարցը պատմական, քաղաքական ու քարոզչական ասպեկտներ ունի, որոնք շատ են օգտագործվում հայկական սփյուռքի կողմից:

Թուրանն ափսոսանք է հայտնել, որ թեև Եվրադատարանի կայացրած որոշումը էական էր, բայց խնդիրը դեռ լիովին չի լուծվել: Ըստ նրա՝ իրենց հաջորդ սերունդները դեռ պիտի զբաղված լինեն Հայկական հարցի քաղաքական ու քարոզչական բաղադրիչների դեմ կռիվ տալով:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 15-ին որոշում էր ընդունել, համաձայն որի Շվեյցարիան խախտել է Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը: «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ: ՀՀ գլխավոր դատախազությայն՝ այդ առիթով արած հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր «Եվրադատարանն իր վճռում արձանագրեց, որ հայերն ունեն իրենց և իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Դատարանը նաև դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները և դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}