• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:34, 26 Հոկտեմբեր 2015

Թուրք պատգամավորի պնդմամբ՝ SOCAR-ի հետ պայմանագիրը Թուրքիային 10 մլրդ դոլարի վնաս է բերել

Թուրք պատգամավորի պնդմամբ՝  SOCAR-ի հետ պայմանագիրը Թուրքիային 10 մլրդ դոլարի վնաս է բերել

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Թուրքիայի մասնաճյուղի նախագահ Քենան Յավուզը ներկայացել է կազմակերպության գործունեությունը և իրականացրած նախագծերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը:

Յավուզը նշել է, որ Թուրքիայում 20 մլրդ դոլարի  ներդրումային ծրագրեր են իրականացնում՝ ընդգծելով, որ դրանք տարածաշրջանի ամենախոշոր նախագծերն են: Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ Թուրքիան 2001 թվականից սկսած «BOTAŞ» ընկերության միջոցով Ադրբեջանից 38 մլրդ խմ գազ է գնել:

«Նշված ծավալի գազի դիմաց Ադրբեջանի ստացած գումարը 10 մլրդ դոլարից քիչ է եղել: Ուստի պնդումները, թե Թուրքիան 10 միլիարդ դոլարի կորուստ է ունեցել, հակասում է մաթեմատիկայի կանոններին»,- ասել է SOCAR-ի Թուրքիայի ներկայացուցիչը:

Յավուզը, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի միջև գազի առքուվաճառքի պայմաններին՝ ասել է, որ 2001 թվականին կնքված պայամանգրի համաձայն՝ BOTAŞ-ը միշտ ամենաէժան գազը Ադրբեջանից է գնել և դրանում կարելի է համոզվել այլ երկրների վճարած գումարների հետ համեմատելով:

Տեղեկացնենք, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Այքութ Էրդողդուն ներկայացրել էր Թուրքիային վնաս բերած պայմանագրերի ցանկը: Այդ ցանկում ընդդիմադիր պատգամավորը ներառել է նաև 2001 թվականին Ադրբեջանի հետ կնքված պայմանագիրը: Ըստ Էրդողդուի՝ պայմանագրի պայմանները փոխվել էին Թուրքիայի շահերին հակառակ, որի պատճառով  Թուրքիան ստիպված է եղել  1.4 մլրդ դոլար վճարել
1.5 տարվա ընթացքում առաջացած գնային տարբերության համար: Էրդողդուի պնդմամբ՝ քանի որ պայմանագիրը կնքվել է 20 տարի ժամկետով, Թուրքիան 10 միլիարդ դոլարի չափ վնաս է կրել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}