Տարածաշրջան08:02, 26 Հոկտեմբեր 2015
Ի պատասխան Անկարայի պայթյունների՝ Թուրքիան ԻՊ-ի 7 թիրախ է ոչնչացրել

Անկարան ուժեղացրել է «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող ռազմական գործողությունները՝ ի պատասխան Անկարայի պայթյունների:
Թուրքական «Sabah» թերթի կայքը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ից մինչև հիմա թուրքական օդուժի կողմից իրականացված 18 ռազմական գործողության ընթացքում ԻՊ-ին պատկանող 22 թիրախ է ոչնչացվել: Թուրքիայի օդուժի F-16 կործանիչները հիմնականում գործողություններ են իրականացրել Հյուսիսային Սիրիայի Էբու Քեմալ, Սուրան, Դեր -Զոր, Վասիա քաղաքներում և ԻՊ-ի կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքայում:
Նշվում է, որ մասնավորապես հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած և 102 մարդու կյանք խլած ահաբեկչական պայթյուններից հետո Թուրքիան արդեն 8 ռազմագործողություն է իրականացրել ԻՊ-ի դեմ՝ ոչնչացնելով ահաբեկիչների 7 թիրախ:
Հիշեցնենք, որ Անկարայի ահաբեկչությունից հետո թուրքական ոստիկանության իրականացրած հետաքննությունը պարզել էր, որ ԻՊ-ն անմիջական կապ է ունեցել նշյալ պայթյունների հետ:
Ըստ աղբյուրի՝ ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մամուլի խոսնակ Սթիվ Ուորենն ընդգծել է, որ Թուրքիան օգոստոսից ի վեր մասնակցում է ԻՊ-ի դեմ իրականացվող գործողություններին, Ուորենը կարևորել է հակաահաբեկչական գործողություններում Թուրքիայի մասնակցությունն ու ներդրումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |