• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:49, 27 Հոկտեմբեր 2015

Դավութօղլուն հայտնել է, որ 2 անգամ հարվածել են Սիրիայի հյուսիսի քրդական ազդեցիկ ուժերի դիրքերին

Դավութօղլուն հայտնել է, որ 2 անգամ հարվածել են Սիրիայի հյուսիսի քրդական ազդեցիկ ուժերի դիրքերին

Թուրքական «ATV» հեռուստաալիքին հյուրընկալված վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենց զինված ուժերը 2 անգամ հարվածել են Սիրիայի հյուսիսում ամենաազդեցիկ քաղաքական ուժը հանդիսացող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) դիրքերին:

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Դավութօղլուն նշել է, որ իրենք PYD-ի ներկայացուցիչների և սիրիական իշխանությունների անցկացրած հանդիպման կապակցությամբ արդեն բարձրաձայնել են իրենց անհանգստությունը:

«Թուրքիան դեռևս չի բացել իր խաղաքարտերը: Երբ բացի, ամեն ինչ այլ կերպ կլինի: Արդյո՞ք կարող է Սիրիայի հարցը լուծվել առանց Թուրքիայի մասնակցության: Մենք և՛ ԱՄՆ-ին և՛  Ռուսաստանին ասացինք` «PYD-ը Եփրատի հյուսիս չի անցնելու» և 2 անգամ հարվածեցինք PYD-ին»,- նշել է Թուրքիայի վարչապետը:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները PYD-ին իր ռազմական թևի` YPG–ի հետ միասին բազմիցս մեղադրել են Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ազդեցության տակ լինելու մեջ: Թուրքական իշխանությունները հիվանդագին են արձագանքում Սիրիայի հյուսիսում քրդական քաղաքական հոսանքների գրանցած հաջողություններին, որոնք կարող են ճանապարհ բացել այդ հատվածում քրդական ինքնավարության համար: Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում թույլ տալ Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի անմիջական հարևանությամբ, քրդական ինքնավարության ստեղծումը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}