• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:30, 28 Հոկտեմբեր 2015

Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի կունենա Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը

Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի կունենա Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը

Թուրքիայի արտգործնախարարության խորհրդականի օգնական Այշե Սինիրլիօղլուն մանրամասներ է հայտնել Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի վերաբերյալ: Սինիրլիօղլուն մասնավորապես նշել է, որ բոլոր այն խոսակցությունները, թե ահաբեկչությունների պատճառով որոշ երկրների առաջնորդներ չեն կարողանալու ներկա գտնվել գագաթնաժողովին, չեն համապատասխանում իրականությանը:

«Անդամ երկրների բոլոր առաջնորդները մասնակցելու են գագաթնաժողովին»,- փորձել է հավաստիացնել Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը: Նա նշել է, որ գագաթնաժողովին քննարկվելու են առևտրատնտեսական հարցեր, ինչպես նաև աշխատաշուկային, ներդրումային ոլորտներին, բնակլիմայական փոփոխություններին, ահաբեկչություններին և փախստականներին առնչվող թեմաներ:

Ըստ Սինիրլիօղլուի՝ Թուրքիան G20-ում իր նախագահության 1 տարվա ընթացքում (ստանձնել էր 2014-ի դեկտեմբերին) մեծ ուշադրություն է դարձրել ցածր եկամուտներ ունեցող երկրների հիմնախնդիրներին, ինչպես նաև՝ փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրներին՝ զբաղվելով այդ ձեռնարկությունների վարկավորումը դյուրացնելու գործով:

Նշենք, որ G20-ի գագաթնաժողովը կայանալու է սույն թվականի նոյեմբերի 15-16-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-ին մեկնելու է Թուրքիա՝  մասնակցելու նշյալ գագաթնաժողովին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}