• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:12, 28 Հոկտեմբեր 2015

Քուրդ կուսակցապետը` Դավութօղլուին. «Ամեն թռչնի միս չէ, որ կարելի է ուտել, անցան այդ օրերը»

Քուրդ կուսակցապետը` Դավութօղլուին. «Ամեն թռչնի միս չէ, որ կարելի է ուտել, անցան այդ օրերը»

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կուսակցության կազմակերպած համերաշխության ընթրիքին ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` Սիրիայի քրդական ուժերին (PYD) հարվածելու մասին հայտարարությանը:

Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի` Դեմիրթաշը մասնավորապես ասել է. «Տեսեք` դեռահաս ստաժյոր վարչապետն ինչ է ասում` «PYD-ին (Ժողովրդավարական միություն կուսակցության - ԺՄԿ) 2 անգամ հարվածել ենք, կրկին կհարվածենք»: Բա ասում էիք` Քոբանիին աջակցություն եք ցույց տալու: Ամեն ինչ կարգավորելու փոխարեն տեսեք, թե ինչեր են ի հայտ գալիս: Հեյ Դավութօղլու, ամեն թռչնի միս չէ, որ կարելի է ուտել: Անցան այդ օրերը:  Եփրատի հյուսիսը վկայականով քեզ պատկանող հո՞ղ է:  PYD-ն կուզի, արևմուտք կգնա, կուզի` արևելք: Այնտեղ (Սիրիայի հյուսիսային մասը-EH) քուրդ ժողովուրդն է ապրում, այդ հողերում էլ Քուրդիստանն է: Դժվար ե՞ս հասկանում: Քրդերն ազատ շրջում են Քուրդիստանում: Քեզանի՞ց պետք թույլտվություն վերցնեն: Այս հարյուրամյակում ամենակարևոր բանը, որ պետք է անես քրդերի ձեռքը սեղմելն է»:

Հիշեցնենք, որ թուրքական «ATV» հեռուստաալիքին հյուրընկալված վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ իրենց զինված ուժերը 2 անգամ հարվածել են Սիրիայի հյուսիսում ամենաազդեցիկ քաղաքական ուժը հանդիսացող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) դիրքերին:

Նշենք նաև, որ Թուրքիայի իշխանությունները PYD-ին իր ռազմական թևի` YPG–ի հետ միասին բազմիցս մեղադրել են Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ազդեցության տակ լինելու մեջ: Թուրքական իշխանությունները հիվանդագին են արձագանքում Սիրիայի հյուսիսում քրդական քաղաքական հոսանքների գրանցած հաջողություններին, որոնք կարող են ճանապարհ բացել այդ հատվածում քրդական ինքնավարության համար: Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում թույլ տալ Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի անմիջական հարևանությամբ, քրդական ինքնավարության ստեղծումը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}