Տարածաշրջան12:31, 29 Հոկտեմբեր 2015
Վանում 4.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Թուրքիայի Վան նահանգում Ռիխտերի սանդղակով 4.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ըստ «Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայության` Թուրքիայի ժամանակով 12.46-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վանի Մուրադիյե (պատմ. Բերկրի) շրջանում:
Նախնական տվյալներով զոհեր չկան:
Թուրքական «Haberler» կայքի հաղորդմամբ էլ ցնցումները Մուրադիյեի շրջանում որոշակի ավերածությունների հետևանք են դարձել, ինչի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց:
Ավելացնենք, որ երկրաշարժը գրանցվել է նաև ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից: ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |