Տարածաշրջան08:37, 30 Հոկտեմբեր 2015
PKK-ի երիտթևը սպառնում է Դիարբեքիրի դպրոցների ուսուցիչներին ու տնօրեններին

Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) երիտթև «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) զինյալները Դիարբեքիր նահանգի մի շարք դպրոցների մուտքերին փակցրել են սպառնալիքներ պարունակող թռուցիկներ: Զինյալները սպառնացել են ուսուցիչներին և տնօրինությանը:
Ըստ թուրքական «Aksam» թերթի կայքի՝ թռուցիկներում մասնավորապես նշված է եղել հետևյալը.
«Քուրդիստանում Թուրքիայի Հանրապետության կողմից գաղութացված հաստատություններն ու դրանց աշխատակիցները (ուսուցիչները, գիտնականներ և այլք) մեր թիրախն են հանդիսանում: Դրա համար պետության կեղտոտ քաղաքականությանը ծառայող ուսուցիչները, տնօրենները պետք է անհապաղ լքեն Քուրդիստանը: Հակառակ դեպքում մենք պատասխանատու չենք լինի մեր հետագա քայլերի համար»:
Նշենք, որ մի քանի օր առաջ նույն YDG-H-ի անդամները հարձակվել էին Դիարբեքիրի Յենիշեհիր և Բաղլար շրջաններում գտնվող երկու դպրոցների վրա՝ օգտագործելով ինքնաշեն պայթուցիկներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |