• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:13, 30 Հոկտեմբեր 2015

Yenisafak: Գյուլենականները և PKK-ականները 2009-ից սկսած հանդիպել են 6 անգամ

Yenisafak: Գյուլենականները և PKK-ականները 2009-ից սկսած հանդիպել են 6 անգամ

Գյուլենական համայնքի ներկայացուցիչները սկսած 2009 թվականից 6 անգամ հանդիպել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամների հետ: Այս մասին գրում է «Yenisafak» թերթը, տեղեկացնելով, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել, երբ քրդերի առաջնորդ  Աբդուլլահ Օջալանի հետ  բանակցություների արձանագրությունները հայտնվել են մամուլում: Գյուլենական համայնքի ներկայացուցիչ Հյուսիսային Իրաքի իմամ Թալիփ Բյույուքի հրավերով  Էրբիլ քաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են  քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP-ԽԺԿ) ներկայացուցիչները և Քանդիլի ՔԲԿ-ի ղեկավարները:

Ըստ թերթի՝ այդ հանդիպմանը ԽԺԿ-ի կողմից մասնակցել է Ահմեթ Թյուրքը, Այսել Թուղլուքը, Ալթան Թանը, Ջեմալ Ջոշքունը, PKK-ի կողմից Սաբրի Օքը, Մուստաֆա Քարասուն, գյուլենական համայնքի կողմից բացի Թալիփ Բյույուքից, հանդիպմանը մասնակցել են Ջեմալ Բուլութը և մի լրագրող:

2-րդ հանդիպումը տեղի է ունեցել առաջինից 46 օր հետո, 3-րդը՝ տեղի է ունեցել Եվրոպայում, 4-րդը և 5-րդը՝ կրկին Էրբիլում:

Թերթը գրում է, որ գյուլենական համայնքը PKK-ի վստահությունը շահելու համար վերջին հանդիպման ժամանակ կառույցին է փոխանցել  «Քուրդիստանի համայնքների միության» դեմ իրականացված գործողությունների ժամանակ ձերբակալված, այնուհետև վկաների պաշտպանության ծրագրի մեջ ներգրավված անձանց տվյալները: Նշվում է, որ այդ մարդիկ, որոնց տվյալները փոխանցվել էին PKK-ին, վերջինի և «Քուրդիստանի համայնքների միության» մասին կարևոր տեղեկություններ հայտնել իշխանություններին: Ինչպես տեղեկացնում է իշխանամետ «Sabah» պարբերականը, ՔԲԿ-ն այդ անձանց վերացրել է:

Բացի այս, նշվում է, որ գյուլենական համայքը հոգացել է ՔԲԿ-ի ղեկավարների  բուժման ծախսերը:

«Sabah»-ի տեղեկացմամբ գյուլենական համայնքը ՔԲԿ-ին 25 միլիոն դոլարի օգնություն է ցուցաբերել:

Նշենք, որ գյուլենական կոչվող իսլամական վերոնշյալ շարժումը (համայնք) գլխավորում է ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը: Շարժումն ունի հարյուրավոր դպրոցներ աշխարհի բազմաթիվ մահմեդական երկրներում: Այդ դպրոցները  ինչպես համայնքի գաղափարների տարածման հիմնական օջախն են, այնպես էլ վերջինիս եկամուտների ապահովման աղբյուրն են:

Գյուլենականները համարվել են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հենարանը մինչև 2013 թվականի դեկտեմբերի 17-ը, երբ Թուրքիայում իրկանացված հակակոռուպցիոն խոշոր օպերացիան ի ցույց դրեց իշխանությունների և գյուլենական համայքնի միջև առկա հակամարտությունը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսութուն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}