• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:22, 30 Հոկտեմբեր 2015

Էրդողանը Սիրիայում քրդերին հարվածելու մասին. «Դա նախազգուշացում էր»

Էրդողանը Սիրիայում քրդերին հարվածելու մասին. «Դա նախազգուշացում էր»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է, թե ինչու է Թուրքիայի ԶՈՒ-ն հարվածներ հասցրել Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (քրդերեն՝ Partiya Yekitiya Demokrat-PYD): Թուրքական «Ulusalkanal» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն նշել է, որ դա նախազգուշացում էր PYD-ին, որը ցանկանում էր անցնել Եփրատը:

«Չենք ցանկանում, որ այն ինչ տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքում, Հյուսիսային Սիրիայում էլ լինի: PYD-ն ցանկացել է Եփրատը անցնել, սակայն մեր զինվորները օդային  գործողություն իրականացնելով, դա թույլ չեն տվել: Սա զգուշացում էր, և Թուրքիան դրա համար որևէ մեկից թույլտվություն ստանալու կարիք չունի»,- հավելել է Էրդողանը:

Թուրքական կայքը ընդգծելով, որ Թուրքիան հարվածելով PYD-ին, մեծացնում է լարվածությունը Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում, գրում է, որ Էրդողանի հայտարարությանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը: Նա նշել է, որ Թուրքիան ուզում է վերահսկել ԱՄՆ-ի և PYD-ի հարաբերությունները, և դա այժմ երկու երկրների առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկն է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հոկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ իրենց զինված ուժերը 2 անգամ հարվածել են Սիրիայի հյուսիսում ամենաազդեցիկ քաղաքական ուժը հանդիսացող քրդական PYD-ի դիրքերին:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները PYD-ին իր ռազմական թևի` YPG–ի հետ միասին բազմիցս մեղադրել են Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ազդեցության տակ լինելու մեջ: Թուրքական իշխանությունները հիվանդագին են արձագանքում Սիրիայի հյուսիսում քրդական քաղաքական հոսանքների գրանցած հաջողություններին, որոնք կարող են ճանապարհ բացել այդ հատվածում քրդական ինքնավարության համար: Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում թույլ տալ Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի անմիջական հարևանությամբ, քրդական ինքնավարության ստեղծումը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}