Տնտեսական10:04, 30 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի՝ տուրիզմից ստացվող եկամուտները նվազել են

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտից ստացվող եկամուտը 2015-ի երրորդ եռամսյակում (հուլիս-օգոստոս-սեպտեմբեր) նկատելիորեն նվազել է:
Թուրքական «milliyet» պարբերականի փոխանցմամբ` նշյալ ամիսներին տուրիզմից ստացված եկամուտը, նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.4 տոկոսով և կազմել է 12.3 մլրդ դոլար:
Թուրքիայի վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ ստացված եկամտի 80.9 տոկոսը գոյացել է Թուրքիա այցելած օտարերկրացիների զբոսաշրջությունից, իսկ 19.1 տոկոսը՝ արտերկրաբնակ թուրքերի:
Նշվում է նաև, որ 2015 թվականի վերոհիշյալ եռամսյակում Թուրքիա է այցելել 17մլն զբոսաշրջիկ, ինչը 1.9 տոկոսով զիջում է նախորդ տարվա նույն ամիսներին գրանցված ցուցանիշին: Նշյալ 17 միլիոնի 84.8 տոկոսը եղել են այլազգիներ են, իսկ 15.2 տոկոսը` արտասահմանում բնակվող թուրքեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |