Տարածաշրջան09:59, 31 Հոկտեմբեր 2015
Թուրքական զինուժը լուրջ հարվածներ է հասցրել PKK-ին թուրք-իրաքյան սահմանի լեռներում
Թուրքիայի զինված ուժերը (ԶՈւ) թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իքիյաքա լեռներում գործողություններ են իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության»(ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:
Ըստ թուրքական «milliyet» թերթի կայքի` իրականացված օպերացիայի արդյունքում վերոնշյալ գոտու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներում վնասազերծվել են քուրդ գրոհայինների 70 տոկոսը: Բացի այդ ոչնչացվել են նաև PKK-ի թաքստոցները: Նշված տարածքներում այժմ մնացել են մի քանի փոքրաթիվ PPK-ական խմբեր, որոնց շարունակում են որոնել թուրքական ստորաբաժանումները: Նրանց կողմից գործի են դրվել նաև անօդաչու թռչող սարքեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Յուքսեքովա շրջանի Դաղլըջա գյուղում քուրդ զինյալների կողմից իրականացված հարձակումների ընթացքում սպանվել էին թուրք հրամանատարներ և 19 զինվոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |