• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:47, 02 Նոյեմբեր 2015

Ահմեթ Հաքան. Ինչու՞ և ինչպե՞ս հաղթեց ԱԶԿ-ն

Ահմեթ Հաքան. Ինչու՞ և ինչպե՞ս հաղթեց ԱԶԿ-ն

Թուրք հայտնի հաղորդավար, սյունակագիր Ահմեթ Հաքանը  «Hurriyet» թերթի իր սյունակում, անդրադառնալով երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, պատասխանում է այն հարցին, թե ինչու և ինչպես հաղթեց Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP):

Նա մասնավորապես ասում է, որ նախորդ ընտրություններին ընդդիմությանը 60% ձայն տված ընտրողները հիասթափված էին, որ այդ նույն ընդդիմությունը չկարողացավ կոալիցիոն կառավարություն կազմել և երկրում վիճակը ավելի վատացավ:  

Ըստ սյունակագրի` նախորդ ընտրություններից հետո  «Ժողովուրդների Դեկոկրատական Կուսակցությունը» (ԺԴԿ-HDP), «Քրդական Բանվորական Կուսակցության» կողմից իրականացված զինված գործողությունները պատշաճ ձևով չքննադատեց: Սա ԱԶԿ-ին թույլ տվեց խլել քրդերի մի մասին ձայները:

Ահմեթ Հաքանը նաև նշում է, որ իր դիտարկմամբ, այս ընթացքում ընդդիմությունը ծայրահեղ ծույլ էր, Իսկ ԱԶԿ-ն` շատ աշխատասեր: «Դավութօղլուն մրջյունի պես աշխատեց, իսկ ընդդիմության ներկայացուցիչները նրան զիջեցին իրենց աշխատասաիրությամբ», -գրում է Հաքանը:
Բացի այդ Հաքանը նշում է, որ անթերի աշխատեց նաև ԱԶԿ-ի հսկայական քարոզչամեքենան, ով շեշտը դնում էր «կայունություն հաստատելու անհրաժեշտության» վրա:

«Նրանք, ովքեր վախեցան, որ տնտեսության վիճակը կվատանա և կկորցնեն իրենց աշխատանքը, ընտրեցին «կայունությունը» և ձայն տվեցին ԱԶԿ-ին: Եվ սա ոչ ոք չէր սպասում: Ոչ Դավութօղլուն, ոչ Էրդողանը, նույնիսկ վիճակագրական ու սոցհարցումների իրականացնող կազմակերպությունները չէին սպասում: Ոչ մամուլն էր սպասում, ոչ հասարակությունը, ոչ ոք չէր սպասում»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում հետագա անելիքներին ու սպասելիքներին` Հաքանը գրում է.  

«Այսքանից հետո սպասենք, որ Դավութօղլուն կդառնա ավելի ինքնավստահ գործիչ: «Ազգայնական շարժում կուսակցությունում» (ԱՇԿ-MHP) ցնցումներ կլինեն, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունում» (ԺԴԿ-HDP)` քննարկումներ, «Ժողովրդահանրապետական կուսակցությունում» (ԺՀԿ-CHP) փոփոխություններ:

Այսքանից հետո իմ մոտեցումը մի քիչ ռադիկալ է: Ես գտնում եմ, որ ԱՇԿ-ի ղեկավարը պետք է ասի «հաջողության չհասա» ու հրաժարական տա: ԺՀԿ-ի ղեկավարը պետք է ասի. «ինչ էլ անեմ կուսակցությանս ձայները չեմ կարողանում ավելացնեմ» ու նույնպես հրաժարական տա: ԺԴԿ-ի համանախագահները պետք է իրենք իրենց քննադատեն ու անհրաժեշտության դեպքում նույնիսկ իրենք էլ հեռանան: Կարճ ասած` նրանք, ովքեր չկարողացան անել այն ինչ պետք է արվեր, պետք է հեռանան ու գան նրանք, ովքեր կկարողանան հաջողության հասնել»: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}