Քաղաքական09:32, 02 Նոյեմբեր 2015
Էրդողանի ուղերձը՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ (ԱԶԿ-AKP) նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Թուրքական «Demokrathaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ իր ուղերձում Էրդողանը մասնավորապես ասել է.
«Շնորհակալություն եմ հայտնում մեր ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի՝ քվեատուփի մոտ իր կամքն արտահայտելու, Թուրքիայի ապագային և 2023թ. մեր նպատակներին տեր կանգնելու համար»:
Ըստ Էրդողանի՝ հունիսի 7-ի ընտրությունների կրկնությունը հանդիսացող նոյեմբերմեկյան արտահերթ ընտրություններն անցկացվել են ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ ընտրությունների արդյունքներն արտահայտում են ժողովրդի նախապատվությունը՝ վերականգնելու այն կայուն և ապահով մթնոլորտը, որը ռիսկի էր ենթարկվել հունիսի 7-ի ընտրություններից հետո:
Էրդողանը նշել է, որ հետընտրական այժմյան արդյունքները կարևոր ուղերձ ունեն տարբեր ուժերի և կառույցների համար:
«Ամենակարևոր ուղերձը, անկասկած, ուղղված է անջատողական ահաբեկչական կազմակերպությանն ու նրա ենթակառույցներին: Նոյեմբերի 1-ի ընտրություններով մեր ազգը ակնհայտորեն հստակ ցույց տվեց նշյալ հատվածներին, որ բռնությունները, սպառնալիքները, արյունահեղություններն ու սպանությունները չեն կարող կողք կողքի լինել ժողովրդավարության, ազգային կամքի, օրենքի և զարգացման հետ, - հայտարարել է Էրդողանը: - Նոյեմբերի 1-ի մյուս կարևոր ուղերձը, անկասկած, ընդդիմադիր կուսակցություններին ու նրանց առաջնորդներին է ուղղված: Արդյունքները ցույց տվեցին, որ ժողովուրդը հավանություն չի տվել այն հանգամանքին, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում 2-րդ ու 3-րդ տեղերում հայտնված կուսակցություններն իրենց անհաշտ և ռևանշիստ վարվելակերպը շարունակեցին նաև կոալիցիոն բանակցությունների ժամանակ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |