• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:29, 02 Նոյեմբեր 2015

«Գորշ գայլերի» կուսակցությունը Թուրքիայի 81 նահանգից 58-ում զրո է ստացել

«Գորշ գայլերի» կուսակցությունը Թուրքիայի 81 նահանգից 58-ում զրո է ստացել

Թուրքիայում 2015թ. նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ-MHP) երկրի 81 նահանգներից 58-ում ձայն չի հավաքել՝ գրանցելով  0 տոկոս:

Թուրքական «gercekgundem» լրատվակայքը այս կուսակցության պարտությունը կապում է կուսակցապետի հետ՝ ստեղծված իրավիճակը բնորոշելով. «Ընտրողները ոչ ասացին Բահչելիին»:

Այսպես, եթե 2015թ. հունիսի 7-ի ընտրություններում MHP-ն անցողիկ պատգամավոր չուներ երկրի 32 նահանգներում, ապա այժմ կորցրեց 58 նահանգ: Եթե նախկինում հավաքել էր 16.4 տոկոս ձայն, ապա այժմ հավաքել է ընդամենը 12.03 տոկոս ձայն: Եթե նախկին ընտրություններում ԱՇԿ-ին ձայն էր տվել 7մլն 519 հզ մարդ, ապա այս անգամ կորցրել է ավելի քան 2 մլն ձայն, ինչի արդյունքում կուսակցության պատգամավորների թիվը նախկին 80-ից նվազել է 41-ի: Նույնիսկ այն նահանգներում (թվով 9), որտեղ հունիսի 7-ին առաջին անգամ հաղթել էին MHP-ի առաջադրած թեկնածուները, այս այնգամ այդ նահանգներում  ևս կուսակցությունը զրո է ստացել:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ 

Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) – 49.04 տոկոս (316 պատգամավոր)

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) – 25.4 տոկոս (134 պատգամավոր)

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) – 11.9 տոկոս (41 պատգամավոր)

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) – 10.7 տոկոս (59 պատգամավոր)

Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ կազմված 550 պատգամավորական աթոռից: Միակուսակցական կառավարություն կազմելու համար հավակնորդ քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ առնվազն 276 պատգամավոր:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}