• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական18:48, 02 Նոյեմբեր 2015

Թուրքիայի նորընտիր մեջլիսում կին պատգամավորների թիվը շեշտակիորեն նվազել է

Թուրքիայի նորընտիր մեջլիսում կին պատգամավորների թիվը շեշտակիորեն նվազել է

Թուրքիայի նորընտիր խորհրդարանում կին պատգամավորների թիվը զգալիորեն նվազել է: «Aljazeera»-ի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 1-ի ընտրություններում պատգամավորական մանդատ է ստացել 82 կին թեկնածու: Մինչդեռ հունիսի 7-ի ընտրություններով մեջլիս անցած կին պատգամավորների թիվը կազմում էր 98:

Վերջին ընտրությունների արդյունքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) պատգամավոր է ընտրվել 35, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP)՝ 21, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP)՝ 23, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությունից (ԱՇԿ-MHP)՝ 3 կին թեկնածու: Իսկ նախորդ՝ հունիսի 7-ի ընտրություններով խորհրդարան էին անցել համապատասխանաբար ԱԶԿ-ից 41, ԺՀԿ-ից՝ 21, ԺԴԿ- ից՝ 32 և ԱՇԿ-ից՝ 4 կին պատգամավոր:

Փոփոխություններ են գրանցվել նաև կին թեկնածուների ցուցակներում: Այսպես, հունիսի 7-ի ընտրություններում ԱԶԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու էր առաջադրվել 101 կին, իսկ նոյեմբերի 1-ի ընտրություններում՝ միայն 71-ը: Հունիսի 7-ին 249 կին պատգամավոր առաջադրած ԺԴԿ-ն էլ արտահերթ ընտրություններում առաջադրել էր ընդամենը 234 կին թեկնածու: Իսկ ԱՇԿ-ում, ընդհակառակը, նախորդ ընտրությունների համեմատ գրանցվել է կին թեկնածուների թվի աճ՝ նախկին 67–ի փոխարեն՝ 78: Չնայած դա որևէ կերպ չնպաստեց այս կուսակցության կողմից մեջլիս անցնող կանանց թվի աճին: Նույն կերպ և ԺՀԿ-ն նոյեմբերի 1-ի ընտրություններում առաջադրել էր ավելի մեծ թվով թեկնածու (127), քան նախորդ ընտրությունների ժամանակ (109): 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}