Քաղաքական08:22, 03 Նոյեմբեր 2015
Հայ դիտորդները խտրական վերաբերմունքի են արժանացել Թուրքիայում

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաև միջազգային դիտորդներ: «Evrensel.net»-ի տեղեկացմամբ՝ դիտորդների թվում եղել է նաև Եվրոպայի հայկական ֆեդերացիայի կողմից ուղարկված երեք հոգանոց պատվիրակությունը: Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հրավերով միջազգային դիտորդները ԺԴԿ-ի նահանգային կազմակերպության շենքում հավաքվել և ներկայացրել են իրենց դիտարկումները:
Հայ դիտորդները պատմել են, որ իրենք շրջել են Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի 10 դպրոցներում, որտեղ ընտրություններ են ընթացել: Էսենյուրթի Իբրահիմ Օզայդըն տարրական դպրոցում ոստիկանությունը շուրջ 45 րոպե նրանց թույլ չի տվել ներս մտնել, ստուգել են նրանց անձնագրերը, իսկ ոստիկաններից մեկը հարցրել է.«Էս հայերն էստեղ ի՞նչ գործ ունեն»:
Նույն վերաբերմունքին են հայ դիտորդներն արժանացել նաև «18-րդ դարի» դպրոցում: Դիտորդներին շրջապատած ոստիկանները կրկին ստուգել են նրանց փաստաթղթերը, իսկ երբ պատվիրակության անդամները ներկայացել են, ոստիկաններն ասել են. «Հա, հա, հասկացա՝ հայ եք, հայ»:
Դիտորդները նշել են, որ նման վերաբերմունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայում օտարազգի դիտորդների իրավունքներն օրենքով հստակ ամրագրված չեն: Դիտորդները պատմել են նաև, որ որոշ դպրոցներում հանդիպել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կրծքանշանները կրող մարդկանց, որոնք հաճախակի միջամտել են քաղաքացիների ընտրությանը: Իսկ տարեց և հիվանդ քուրդ ընտրողները, ըստ դիտորդների, համապատասխան օգնություն չեն ստացել ընտրատեղամասերի աշխատակիցների կողմից:
Իրենց դիտարկումներն են ներկայացրել նաև Ֆրանսիայի, Սերբիայի, Հունգարիայի դիտորդական պատվիրակությունները, որոնք ևս ոստիկանների կողմից ճնշման և ստուգումների են ենթարկվել: Իսկ Թուրքիա մեկնած Հունաստանի պատվիրակության անդամները ձերբակալվել և արտաքսվել են երկրից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |