Տարածաշրջան10:52, 03 Նոյեմբեր 2015
Թուրքական օդուժը վերսկսել է Հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերի ռմբակոծումը

Թուրքական օդուժը երկրի սահմաններում և Հյուսիսային Իրաքում հարվածներ է հասցրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դիրքերի ուղղությամբ: Ինչպես իրազեկում է թուրքական «haberler» լրատվամիջոցը, թուրքական կործանիչները PKK-ի դիրքերին հարվածներ են հասցրել Թուրքիայի Հաքքարի նահանգում, ինչպես նաև հյուսիսիրաքյան Մեթինա, Զափ, Ավաշին-Բասյան, Հաքուրք, Գարա և Քանդիլ շրջաններում:
Ռազմաօդային հարվածների արդյունքում ոչնչացվել են PKK-ի մի շարք թաքստոցներ, ապաստարաններ և զինանոցներ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին Թուրքիայի Շըրնաք նահանգում համապատասխան ուժերի կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ՔԲԿ-ին պատկանող թաքստոցում հայտնաբերվել է 300 հատ «Doçka» տեսակի փամփուշտներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |