Քաղաքական11:15, 03 Նոյեմբեր 2015
Հաքքարիում զինված բախման հետևանքով երկու քաղաքացի է զոհվել
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև բախում է տեղի ունեցել: Թուրքական «Gazetevatan» թերթի կայքի տեղեկացմամբ՝ բախման հետևանքով երկու զոհ է գրանցվել:
Աղբյուրը նշում է, որ Յուքսեքօվայի Ջումհուրիյեթ թաղամասում փորված խրամատները լցնելու և կառուցված արգելապատնեշները քանդելու նպատակով ոստիկանական ուժերը հատուկ գործողություն են իրականացրել: Գործողության ընթացքում մի խումբ քաղաքացիներ, ըստ աղբյուրի՝ ՔԲԿ-ի կողմնակիցներ, քարերով, պայթուցիկներով, «Մոլոտովի կոկտեյլներով» հարձակվել են ոստիկանների վրա: Արդյունքում անվտանգության ուժերի և ՔԲԿ-ի երիտասարդական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) անդամների միջև ծագած բախման հետևանքով Չեթին Դարան և Դողան Դողման վիրավորվել են: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |