Տարածաշրջան13:30, 04 Նոյեմբեր 2015
Հաքքարիյում 2 թուրք զինվորական է զոհվել PKK-ի հետ բախումների ժամանակ

Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում թուրքական զինվորական ստորաբաժանումների կողմից երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ նախաձեռնված գործողության ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել է 2, վիրավորվել` 1 թուրք զինվորական:
Թուրքական «mynet.com» լրատվական կայքը, հղում անելով երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությանը, նշում է, որ նույն բախումների ընթացքում սպանվել է 15 քուրդ զինյալ:
ԳՇ հայտարարության մեջ նշվում է, որ զինվորականների այսօրվա գործողությունները շրջանի Դաքլըջա գյուղաքաղաքի մոտ երեկ սկսված օդային գործողության շարունակությունն են, որի ժամանակ զինյալներին հաջողվել էր փոքրիկ խմբերի բաժանվել և լքել ռմբակոծվող տարածքը:
Նշվում է, որ ժամանակ առ ժամանակ բախումներով ուղեկցվող գործողությունները դեռևս շարունակվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |