• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 15:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:57, 04 Նոյեմբեր 2015

Գարո Փայլան. «Շարունակելու ենք ստիպել իշխանություններին ժողովրդավարական քաղաքականություն վարել»

Գարո Փայլան. «Շարունակելու ենք ստիպել իշխանություններին ժողովրդավարական քաղաքականություն վարել»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) մեջլիսի պատգամավոր վերընտրված հայազգի Գարո Փայլանը «Agos» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանին տված հարցազրույցում խոսել է նոյեմբերի 1-ի ընտրություններում ԺԴԿ-ի ձայների նվազման, քրդական հաշտեցման գործընթացի և հայ համայնքի խնդիրների լուծման հետ կապված ծրագրերի մասին:

Փայլանը, պատասխանելով նախորդ ընտրությունների համեմատությամբ քրդամետ կուսակցության կորցրած 1 մլն քվեների մասին հարցին, ասել է. «Ավելի քիչ ձայն ստացանք, քան ակնկալում էինք: 2014-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ 2.9 մլն քվե էինք ստացել: Մեկ տարի հետո մեր կուսակցությունը կարողացավ կրկնապատկել այդ ցուցանիշը: Սակայն հաշտեցման գործընթացի ընդհատումից հետո կրկին ընդգծվեց հասարակության շերտավորուրմը: Այսպիսի իրավիճակներում հիմնական ընտրողը մնում է իր տեղում, իսկ նոր եկածը ընտրողը կարող է շփոթության մեջ ընկնել»:

Պատգամավորը, խոսելով քրդական հաշտեցման գործընթացի մասին, ասել է. «ԱԶԿ-ն (Արդարություն և զարգացում կուսակցություն) կարողանում է իր ընտրողներին համոզել ամեն հարցում: Երբ երկու տարի առաջ ասաց, որ մայրերը «չպիտի արտասվեն» (նկատի ունի քրդական հաշտեցման գործընթացի նախաձեռնումը-EH), ընտրողների կողմից որևէ առարկություն չեղավ, նույնը կատարվեց նաև ամիսներ առաջ, երբ ընդհատվեց կարգավորման գործընթացը:  Մեր ցանկությունն է, որ ԱԶԿ-ն իր քաղաքական ուժն օգտագործի հանուն խաղաղության: Մենք շարունակելու ենք ստիպել ԱԶԿ-ին, որպեսզի բռնի ժողովրդավարության ճանապարհը»:

Փայլանը խոսել է նաև, իր` որպես հայ պատգամավորի, անելիքների ու ծրագրերի մասին:

«Շատ թեմաների հետ մեկտեղ հայկական հարցը ևս սառեցվել է: Այս ժամանակահատվածի մեր կարգախոսը «կառուցողական ընդդիմությունն» է: Հիմնադրամների և պատրիարքի ընտրությունների, մեր (համայնքի) կարգավիճակին վերաբերող օրինագծեր եմ պատրաստում: Ընտրություններից առաջ այդ թեմաներով բանակցություններ ենք ունեցել, որոնք շարունակվելու են նաև հետընտրական շրջանում»,- նշել է Գարո Փայլանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}