• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային09:22, 05 Նոյեմբեր 2015

Արա Գյուլերի լուսանկարների համապարփակ ցուցադրությունը` «Ֆոտոստամբուլի» շրջանակներում

Արա Գյուլերի լուսանկարների համապարփակ ցուցադրությունը`  «Ֆոտոստամբուլի» շրջանակներում

Ստամբուլում այս օրերին ընթանում է մինչ օրս այս քաղաքում կազմակերպված ամենալայնամասշտաբ լուսանկարչական միջոցառումը՝ Բեշիքթաշի երկրորդ միջազգային լուսանկարչական փառատոնը, որը նաև հայտնի է «Ֆոտոստամբուլ» անվամբ: Բեշիքթաշի  թաղապետարանի պաշտոնական կայքի՝ «Besiktas.bel.tr»-ի համաձայն՝ փառատոնին մասնակցում են շուրջ  60 լուսանկարիչներ` ԱՄՆ-ից, Ասիայից , Եվրոպայից և Թուրքիայից:
Բեշիքթաշի թաղապետարանի կողմից կազմակերպված միջոցառումը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին և կավարտվի նոյեմբերի 8-ին: Փառատոնը կազմակերպվել է անմիջապես քաղաքի փողոցներում ու հրապարակներում՝ բաց երկնքի տակ, ինչպես նաև՝ Օրթաքյոյի մանկատանն ու մշակույթի կենտրոնում:

Ըստ աղբյուրի՝ «Ֆոտոստամբուլ 2» փառատոնի շրջանակներում նախատեսված են 48 ցուցահանդես, 15 կլոր սեղան և քննարկում, 80 լուսանկարչական ցուցադրություն և մի շարք այլ մշակութային միջոցառումներ:
«Ֆոտոստամբուլ»-ի հիմնական թեման այս տարի «Այլ կյանքեր»-ն է: Ցուցադրություններից մեկը ներկայացված է Բեշիքթաշի Բահչեշեհիր համալսարանի հարևան փողոցում՝ բացօթյա պայմաններում և հատուկ վագոններում:

«Հյուրիյեթ»-ի սյունակագիր Դողան Հըզլանի վկայությամբ՝ փողոցի անմիջապես մուտքի մոտ տեղադրված է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի մի քանի մետր բարձրությամբ, փայտից կառուցված հսկայական պատկերը: Իսկ փողոցում ցուցադրված է Գյուլերի «Կորուսյալ Ստամբուլ» խորագրով լուսանկարների շարքը՝ Ստամբուլի համայնապատկերներով:

Բեշիքթաշի պաշտոնակայքի տեղեկացմամբ՝ «Հարգանք վարպետներին» նախաձեռնության շրջանակներում այս տարի փառատոնի ընթացքում հատկապես ուրույն տեղ է հատկացվել Արա Գյուլերին: Բացի այն, որ կազմակերպված համապարփակ ցուցահանդեսում կարելի է դիտել նաև Գյուլերի մինչ այս անհայտ, չցուցադրված աշխատանքները, Գյուլերի լուսանկարի վերաբերյալ նաև հատուկ ժողով -քննարկում է կազմակերպվել:

Բացի այս, ներկայացված են լուսանկարիչներ Սինան Քըլըչի, Սերքան Չոլաքի, Սըթքը Քյոսեմենի, Ժոզեֆ Կուդելկայի աշխատանքները՝ պատերազմների, դրանց թողած հետևանքների ու ազդեցությունների, ավերակների և նմանատիպ թեմաներով աշխատանքները: Բեշիքթաշյան այս ցուցադրության շրջանակներում արծարծվում են նաև կանանց իրավունքներին, նրանց հասարակական դիրքին առնչվող թեմաներ:

Ցուցահանդեսում տեղ է գտել նաև Դիանա Մարկոսյանի՝ հայ ծերունուն պատկերող լուսանկարը, որը ազգայնական թեմաներով նրա աշխատանքների խորհրդանիշն է:

Նշենք, որ «Ֆոտոստամբուլ 2»-ին մասնակցել են շուրջ քսան այլազգի ականավոր լուսանկարիչներ, որոնց թվում՝ Ժոզեֆ Կուդելկան, Անդերս Պետերսենը, Աթթա Քիմը, Ստենլի Գրինը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}