• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:23, 05 Նոյեմբեր 2015

Թուրքիայում ներգնա տուրիզմը նկատելի անկում է ապրել

Թուրքիայում ներգնա տուրիզմը նկատելի անկում է ապրել

2015թ. Թուրքիայում գրանցվել է ներգնա տուրիզմի նկատելի պասիվացում: Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ այս տարին Թուրքիայի համար նպաստավոր չի եղել և արտագնա, ոչ էլ ներգնա տուրիզմի տեսակետից:

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2015թ. ապրիլ-մայիս-հունիս ամիսներին ներգնա տուրիզմի ակտիվությունը նվազել է 17 տոկոսով: Ըստ նշյալ աղբյուրի՝ ապրիլ-մայիս-հունիս եռամսյակում ընդհանուր առմամբ Թուրքիայի ներսում ճանապարհորդել է 10.372.000 մարդ, որոնց կողմից մեկ կամ մի քանի օրվա համար հյուրանոցներում կատարված ամրագրումների ընդհանուր թիվը կազմել է 13 մլն:

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը նաև պարզել է, որ երկրի ներսում ճանապարհորդողների 65 տոկոսը նպատակ է ունեցել այցելել հարազատներին ու ընկերներին, 7.7 տոկոսը ճանապարհորդել է բուժման, իսկ 17 տոկոսը՝ զվարճանալու, շրջելու, հանգստանալու նպատակով: Նշվում է նաև, որ երկրի ներսում շրջագայող զբոսաշրջիկների 92.1 տոկոսը գիշերելու համար նախընտրել է բարեկամների, ծանոթների, ընկերներ տները: Եվ միայն 7.9 տոկոսն է նախապատվություն տվել հյուրանոցներին:

Նվազել է  նաև ներգնա զբոսաշրջության ապահոված եկամտի ծավալը: 2014թ. նույն եռամսյակի համեմատ այս ոլորտի եկամուտը նվազել է 6.7 տոկոսով՝ կազմելով 4.38 մլրդ լիրա ( մոտ 1.56 մլրդ դոլար): Նշված գումարի 91.6 տոկոսը կազմել են անհատական, ինքնուրույն ճանապարհորդող քաղաքացիների ծախսած գումարները, իսկ 8.4 տոկոսը՝ տուրիստական ընկերությունների հետ ճանապարհորդողների ծախսած գումարները: Այսպիսով, ապրիլ-հունիս ամիսներին Թուրքիայի սահմանների ներսում ճանապարհորդած յուրաքանչյուր քաղաքացի միջինում ծախսել է 336 լիրա (մոտ 120 դոլար):

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}