• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:34, 06 Նոյեմբեր 2015

Թուրքական մամուլ. «Գյուլենականները 100 միլիոն դոլար են տվել Հիլարի Քլինթոնին»

Թուրքական մամուլ. «Գյուլենականները 100 միլիոն դոլար են տվել Հիլարի Քլինթոնին»

Իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման հետևորդները 100 միլիոն դոլար նվիրատվություն են արել ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» թեկնածու Հիլարի Քլինթոնին՝ ԱՄՆ նախագահական ընտրարշավի համար: Այս մասին գրում է թուրքական «Haber7» լրատվական կայքը՝ նշելով, որ Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) տվյալներով՝ ԱՄՆ-ում  գործում  է գյուլենականներին պատկանող 166 հիմնադրամ և միություն:  Նշվում է, որ գյուլենական շարժումը, ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավների ժամանակ մեծ գումարներ նվիրաբերելով, փորձում է իր կողմը գրավել  մեծ թվով քաղաքական գործիչների: Իսկ ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածու Հիլարի Քլինթոնի քարոզարշավի համար գումար փոխանցելով` գյուլենականները փորձում են ԱՄՆ-ի իշխանությունների միջոցով Թուրքիայում իրենց շարժման դեմ պետական քաղաքականությունը մեղմել և ազատվել դատական հետապնդումներից:

Նշվում է, որ շարժման հետևորդ Մուստաֆա Յեշիլի գլխավորությամբ ԱՄՆ-ը մեկնած պատվիրակություն, որի կազմում ընդգրկվել են նաև ԱՄՆ-ում գործող գյուլենականների հիմնադրամների և միությունների նախագահները, ԱՄՆ կոնգրեսում և սենատում, ՄԱԿ-ում, նահանգային կառույցներում հանդիպումների ժամանակ բողոքել է Թուրքիայի իշխանություններից:

Թուրքական կայքի պնդումների համաձայն՝ գյուլենականների կառույցները համագործակցում են հայկական և հրեական լոբբիստական կազմակերպությունների հետ ԱՄՆ-ում գործող թուրքական այլ կառույցներին հակադեմոկրատական ներկայացնելու  համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}