• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական09:18, 09 Նոյեմբեր 2015

Ռուս զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ մեկնել Թուրքիա

Ռուս զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ մեկնել Թուրքիա

Հոկտեմբերի 31–ին տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո ռուս զբոսաշրջիկները սկսել են հանգստի համար նախապատվություն տալ Թուրքիային: Այս մասին տեեկացնում է թուրքական «Hürriyet» պարբերականի կայքը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանում առկա տնտեսական խնդիրների պատճառով վերջին շրջանում ռուսները կտրուկ նվազեցրել էին Թուրքիա այցելությունները, ինչի պատճառով զբոսաշրջության հայտնի կենտրոն հանդիսացող Անթալիան, օրինակ,  5 մլրդ. դոլարի «վնաս էր կրել»:

Աղբյուրի հավաստմամբ՝ տուր-օպերատորները վերջին իրադարձություններից հետո մատչելի գնով հանգստյան վայրեր փնտրող ռուս զբոսաշրջիկներին կրկին սկսել են առաջարկել զբոսաշրջային տուրեր դեպի Թուրքիայի տարբեր քաղաքներ: Ռուսաստանի վարչապետի օգնական Դմիտրի Դվորկովիչը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ավելի վաղ դեպի Եգիպտոս ինքնաթիռի տոմսեր գնած Ռուսաստանի քաղաքացիների 20-30 տոկոսը վերադարձնում է տոմսեը՝ փոխարենը նախընտրելով մեկնել Թուրքիա: Իսկ մնացած մասը կամ հետաձգում է արձակուրդը, կամ ընդհանրապես նախընտրում հետ վերցնել գումարը:

Շարմ Էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանը շարունակում է դատարկ ինքնաթիռներ ուղարկել Եգիպտոս՝ այնտեղ գտնվող շուրջ 80.000 ռուս զբոսաշրջիկներին Ռուսաստան վերադարձնելու համար: Նշվում է նաև, որ մինչ այժմ արդեն 1200 ռուս զբոսաշրջիկ է Եգիպտոսից վերադարձել: Այս թռիչքների ժամանակ ուղևորներին արգելվում է իրենց հետ ճամպրուկներ վերցնել: Դրանք պետք է Ռուսաստան ուղարկվեն ավելի ուշ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}