• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:54, 09 Նոյեմբեր 2015

Սորոսը Թուրքիային առաջարկել է Սիրիայի փախստականների հետ կապված իր ծրագիրը

Սորոսը Թուրքիային առաջարկել է Սիրիայի փախստականների հետ կապված իր ծրագիրը

Եռօրյա այցով Թուրքիայում գտնվող «Սորոս» հիմնադրամի նախագահ, միլիարդատեր, «գունավոր հեղափոխությունների» կերտող, «Բաց հասարակության ինստիտուտի» հիմնադիր Ջորջ Սորոսը հանդիպումներ է ունեցել թուրք պաշտոնյաների հետ, որոնցում քննարկել է սիրիացի փախստականների խնդիրը:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Թուրքիայում սկսել են քննարկել Սորոսի` փախստականների խնդիր լուծմանը միտված «6 քայլ» անվանումով ծրագրային առաջարկը: Վերջինս, Թուրքիայում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ պետք է ընկալել այս խնդրի լրջությունը` փախստականների հարցն անվանելով այնպիսի խնդիր, որը կարող է կազմալուծել Եվրամիությունը:

Սորոսը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում ապաստանած փախստականների թիվն արդեն մոտենում է 2.5 միլիոնին, նշել է, որ տարեկան 11մլրդ եվրոյի հասնող ծախսերը, որոնք այժմ կատարում է Թուրքիան, պետք է փախհատուցվի Եվրամիության (ԵՄ) կողմից: 

Սորոսը նշել է, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունենում ԵՄ երկրների ղեկավարների հետ և առաջարկում իր «6 քայլ» ծրագիրը, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի կողմից: Ծրագիրը նախատեսում է սիրիացի փախստականների մնալը իրենց գտնվելու վայրում մինչև եվրոպական որևէ երկրից ընդունման հրավեր ստանան: Այս ծրագիրը նախատեսում է Թուրքիայից բացի փախստականների տեղակայման վայրեր հիմնել նաև Սիրիային սահմանակից Լիբանանում ու Հորդանանում, իսկ այնտեղից փախստականների տվյալներն ուղարկել Եվրոպա: Եվրոպական որևէ երկրից ընդունման հրավեր գալուց հետո փախստականին հնարավորություն տալ անվտանգ կերպով տեղափոխվել այդ երկիր:

«Այս խուճապը վատ է ազդում և՛ փախստականների, և՛ հասարակության, և՛ իրավասուների վրա: Պատուհասային իրավիճակ է, մինչդեռ այս ճգնաժամը դեռևս սթափ չի գնահատվում: Այն կարող է կազմաքանդել անգամ Եվրամիությունը: ԵՄ-ը հայտարարել է, որ տարվա ընթացքում կարող է մինչև 1 մլն փախստական ընդունել: Այս քայլերը կատարելով, մարդկանց կարելի է ապահով վայրերում սպասեցնել: ԵՄ-ն չգիտի, թե որտեղից է գտնելու այդ ծախսերի համար պահանջվող գումարները: Այժմ սպասում ենք, որ ՄԱԿ-ը հաստատի բարեգործական կոնֆերանս անցկացնելու մեր ծրագիրը»,- նշել է Սորոսը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}