• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 14:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:53, 10 Նոյեմբեր 2015

ԵՄ-ն ազդարարել է Թուրքիայում մարդու իրավունքների անկումային վիճակի մասին

ԵՄ-ն ազդարարել է Թուրքիայում մարդու իրավունքների անկումային վիճակի մասին

Եվրամիության (ԵՄ) հանձնաժողովի կողմից Թուրքիայի վերաբերյալ ամեն տարի հրապարակվող հաշվետվության տեքստը հասանելի է դարձել լրատվամիջոցներին: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ հաշվետվության մեջ ընդգծվում է, որ Թուրքիայում մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ խոսքի և հանրահավաքների ազատության պահպանման հարցում լուրջ հետընթաց է գրանցվել: Ըստ ԵՄ հանձնաժողովի՝  թուրքական կառավարության մեղքով  դանդաղեցվում է բարեփոխումների գործընթացը Թուրքիայում:

Հաշվետվությունում մտահոգիչ են համարվել գրողների, լրագրողների և լրատվամիջոցների վերաբերյալ հարուցվող հետաքննությունները: Ընդգծվել է նաև, որ Թուրքիայում կամայական ձևով են մեկնաբանվում և կիրառվում ցույցերի և երթերի վերաբերյալ օրենքի դրույթները:

ԵՄ հանձնաժողովը իր տարեկան հաշվետվությունում կոչ է արել Թուրքիային՝ համաձայնության գալու քրդերի հետ: Շեշտվել է այն հանգամանքը, որ քրդական հարցի կարգավորման գործընթացը դադարի փուլ է մտել, սակայն բանակցությունների վերսկսումը, ըստ ԵՄ-ի, անխուսափելի է:  Նշվել է նաև, որ Թուրքիայում բավարար պայքար չի տարվում օրենքի խախտումների դեմ:

Հիշեցնենք, որ ԵՄ հանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ այս տարվա զեկույցի հրապարակումը հետաձգվել էր նոյեմբերի 1-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների պատճառով: Հաշվետվությունը կհրապարակվի այսօր (2015թ. նոյեմբերի 10-ին): Մի շարք քաղաքական ուժեր հաշվետվության հրապարակման հետաձգման մասին ԵՄ-ի այս որոշումը քննադատել էին՝ համարելով այն Թուրքիայի համար արված զիջում՝ փախստականների ճգնաժամի լուծման գործընթացքում Թուրքիայի աջակցության դիմաց:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}