Տարածաշրջան08:02, 10 Նոյեմբեր 2015
Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական «gazetevatan» լրատվամիջոցի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ժամանակ, ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է Թուրքիայի նախահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը, ինչպես նաև սիրիական ընդդիմությանը զինելու խնդիրը:
Քննարկվել են այն կարևոր հարցերը, որոնք տեղ կգտնեն Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունենալիք G-20 գագաթնաժողովի օրակարգում:
Երկու նախագահները միակարծիք են եղել այն հարցում, որ պետք է վերջ դրվի «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK)-ը գործողություններին:
Թուրքական աղբյուրը նշում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Օբամայի նախաձեռնությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |