Տարածաշրջան08:41, 11 Նոյեմբեր 2015
Դիարբեքիրում բախումների պատճառով մզկիթները փակելու որոշում է կայացվել
Դիարբեքիրի կենտրոնական Սուր շրջանում թուրքական անվտանգության ուժերի և երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև շարունակվող բախումների պայմաններում որոշում է կայացվել փակել շրջանի մզկիթները:
Ըստ թուրքական «haberler.com» լրատվական կայքի` նման որոշում է կայացրել շրջանի մուֆթիների (մահմեդական հոգևորականներ) խորհուրդը` բախումների հետևանքով տեղի մզկիթներից մեկի զգալիորեն ավերվելուց հետո:
Աղբյուրը նշում է, որ բացի կողպված չորս մզկիթներից, չեն գործում նաև տեղի ասորական Սբ. Մարիամ Աստածածին և հայկական բողոքական ու կաթոլիկ եկեղեցիները, քանի որ համայնքների ներկայացուցիչները խուսափում են այս օրերին հոգևոր արարողություններ անցկացնելուց:
Նշվում է, որ բախումները տեղի են ունենում թուրք ուժայինների և PKK-ի երիտասարդական թև համարվող «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամների միջև, որոնք ուղղորդվում են PKK-ի ավելի փորձառու անդամների կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |