• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 11:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:54, 11 Նոյեմբեր 2015

Թուրք-սիրիական սահմանին 11 հազար թուրք զինվոր կանգնած սպասում է հրամանի

Թուրք-սիրիական սահմանին 11 հազար թուրք զինվոր կանգնած սպասում է  հրամանի

Թուրքական բանակի 10.700 զինվոր պատրաստ սպասում են հրամանի Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ  ռազմական գործողություններ կատարելու համար: Թուրքական բանակը ԻՊ-ից պետք է պաշտպանի ապաստարանը, որը պետք է ձևավորվի  Ջերաբլուս-Ազեզ շրջանների միջև: Այս մասին գրում է, որ թուրքական «haberler» լրատվական կայքը,  որի տեղեկացմամբ՝ գործողությունների սկզբի  է սահմանվել դեկտեմբերի 2-րդ շաբաթը: Ռուսաստանի կողմից Սիրիայում ռազմական գործողություններից հետո ԻՊ-ի զինյալները սկսել են կուտակվել Թուրքիայի հետ սահմանակից Ջերաբլուս շրջանում, ինչը ստիպել է Թուրքիային գործի անցնել: Այսպես,  G20-ի գագաթաժողովում, որը տեղի է ունենալու այս շաբաթվա վերջում Անթալիայում, Անկարան ներկայացնելու է սիրիական ճգնաժամի լուծմանն ուղղված 51 էջանոց առաջարկների փաթեթ: Անկարան համաձայն է, որ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը մասնակցի անցումնային շրջանին, սակայն նրա մասնակցությունը պետք է սահմանափակվի 6 ամսով: Անկարայում այն կարծիքին են, որ 6 ամիս անց առկա պայմանները տարածաշրջանի անվտանգությունը սպառնալիքի տակ կդնեն:

Թուրքիան փախստականների խնդրի լուծման համար առաջարկելու  է  «ապաստարանային շրջան» ստեղծել, որտեղ 10 տարի ժամկետով ապաստան կստանա մոտ 5 միլիոն փախստական: Անկարան այս ծրագրի իրականացման համար G20-ի երկրներից քաղաքական և տնտեսական օժանդակություն կպահանջի:

Ինչ վերաբերում ռազմական գործողություններին, ապա նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիոն ուժերը դեկտեմբերի 2-րդ շաբաթվանից սկսած Ռաքքայի և Հասեկի շրջանների հարավ-արևմտյան ուղղությամբ պետք է ռազմական գործողություններ սկսեն:  Օդային և ցամաքային գործողություններից հետո Անկարայի կարծիքով ԻՊ-ը  կկենտրոնանա Թուրքիայի սահմանին մոտ, մասնավորապես  Ջերաբլուսում, որի հանդիպակաց կողմում՝ Քիլիսի շրջանում կերնտորնացվել է Թուրքիայի ԶՈւ հատուկ ստորաբաժանումներից կազմված և 10.700 հոգանոց զորախումբը: Անկարայի պնդմամբ՝ ԻՊ-ի դեմ հնարավոր գործողությունների հիմնական նպատակը ապաստարանների պաշտպանությունն է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}