Քաղաքական08:55, 13 Նոյեմբեր 2015
Գերմանիայի կանցլերը հայտնել է, թե ԵՄ-ն որքան գումար է պատրաստվում տրամադրել Թուրքիային

Եվրոպայում ներգաղթյալների առաջացրած ճգնաժամի թեմայով Մալթայի մայրաքաղաք Վալետայում հրավիրվել է գագաթնաժողով, որի շրջանակներում տեղի է ունեցել Եվրախորհրդի (ԵԽ) ոչ պաշտոնական նիստը: Այնուհետև տեղի է ունեցել մամուլի ասուլիս:
Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ ներգաղթյալների խնդրով առաջիկայում ևս մեկ գագաթնաժողով կգումարվի, որին կմասնակցեն Եվրամիությունը (ԵՄ) և Թուրքիան:
Մերկելը մասնավորապես տեղեկացրել է, որ նշյալ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Ըստ Մերկելի՝ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, վիզային համակարգի պարզեցմանը և փախստականների հետ ընդունմանն առնչվող հարցեր: Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է, որ 2016-2017 թվականների համար Թուրքիային՝ որպես փախստականներին ապաստան տվող երկիր, նախատեսվում է ցուցաբերել 3 մլրդ եվրոյի աջակցություն: Ընդ որում, այդ գումարից 500 մլն եվրոն արդեն պատրաստ է տրամադրման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |