• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:24, 14 Նոյեմբեր 2015

Թուրքիայի Նուսայբին շրջանում պարետային ժամ հայտարարվելուց հետո բախումներ են սկսվել

Թուրքիայի Նուսայբին շրջանում պարետային ժամ հայտարարվելուց հետո բախումներ են սկսվել

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին (պատմ. Մծբին) շրջանում նահանգապետարանի կողմից երեկ երեկոյան 21:00-ից սկսված պարետային ժամ է հայտարարվել:  Ըստ թուրքական «mynet.com» լրատվական կայքի` պարետային ժամի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո շրջանի տարբեր թաղամասերում բախումներ են սկսվել թուրք ուժայինների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև:

Տարածված պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ բնակչության փողոց դուրս գալն արգելող պարետային ժամը հայտարարվում է երկրում ահաբեկչական համարվող PKK-ի անդամների դեմ իրականացվող գործողության ժամանակ բնակչության կյանքի և գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով:

Աղբյուրը նշում է, որ քաղաքի բնակչությունը, լսելով պարետային ժամի մասին նախօրոք արված հայտարարություները, շտապել է խանութներ` մի քանի օրվա սննդի պաշար գնելու: Բնակչության որոշ մասն էլ լքել է տները` մինչև բախումների ավարտը ապաստան փնտրելով այլ շրջաններում:

Նշենք, որ Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում էլ արդեն 12 օր շարունակվող պարետային ժամն ուղեկցվում է արյունալի բախումներով, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել և՛ քուրդ զինյալների, և՛ թուրք զինվորականների ու ոստիկանների կողմից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}