Քաղաքական07:09, 14 Նոյեմբեր 2015
Ֆրանսիայի նախագահը չեղյալ է հայտարարել G-20-ի գագաթնաժողովին իր մասնակցության այցը Թուրքիա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեղյալ է հայտարարել իր առաջիկա այցը Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում տեղի ունենալիք G20 (Մեծ քսանյակ) գագաթնաժողովին: Այցի չեղարկման պատճառը նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն են: Նոյեմբերի 13-ին ահաբեկիչները Ֆրանսիայի մայրաքաղաքում իրականացրել են գրեթե միաժամանակյա 6-7 ահաբեկչական գործողություն: Ահաբեկչությանը նախնական տվյալներով զոհ է գնացել մոտ 150 խաղաղ բնակիչ: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը:
Ահաբեկչական հարձակումներ ու պայթյուններ տեղի են ունեցել Ֆրանսիայի Ազգային մարզադաշտում (Stade de France), Փարիզի Բատակլան թատրոնում, Փարիզի առնվազն երկու սրճարաններում:
Նախագահ Օլանդը հայտարարել է արտակարգ դրություն, փակվել են երկրի սահմանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |