• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:46, 16 Նոյեմբեր 2015

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ պետք է մեծացնել Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ պետք է մեծացնել Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է Փարիզի ահաբեկչությունները և իր ցավակցությունն է հղել ֆրանսիացի ժողովրդին ու զոհվածների հարազատներին: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում այս օրերին ընթացող «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի ընթացքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի գլավոր քարտուղարն անդրադարձել է ողջ աշխարհում այսօր արդիական  մի շարք խնդիրների:

Խոսելով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում վերջերս Սիրիայի խնդրի համար լուծում գտնելու նպատակով կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցել էին Թուրքիան ու ևս 16 երկիր, Բան Կի Մունը մասնավորապես ասել է. «Մեզ համար ամենակարևոր առաջնայնություններից մեկը պետք է լինի Սիրիայի հարցում քաղաքական պայմանավորվածության ձեռքբերումը: Վիեննայի ժողովում ընդունված որոշումները շատ կարևոր են: Երկրում զինադադար կարող է հաստատվել: Կարելի է պայքարել ահաբեկչության դեմ և միևնույն ժամանակ շրջանառության դնել առանցքային հարցեր՝ կապված օրենսդրության և իշխանության հետ»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Լիբանանում և Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ նշելով, որ տեղի ունեցածը խորապես ցավալի է: Բան Կի Մունը ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է համատեղ և համակարգված ծրագրով  պայքարեն ահաբեկչության դեմ, բայց նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է պահպանել մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը և չդիմել նույնպես բռնություն պարունակող պատասխան քայլերի; Այլապես այդ քայլերը ոչ միայն չեն մարի դժբախտությունների կրակը, այլ ընդհակառակը, ավելի կբորբոքեն այն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Լիբանանին և Թուրքիային՝ մի քանի միլիոն սիրիացի փախստականներին ապաստան տալու համար և նշել, որ անհրաժեշտ է մեծացնել այս երկու երկրներին ցուցաբերվող աջակցությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}