Քաղաքական13:44, 16 Նոյեմբեր 2015
Թուրքիայի ընդդիմադիրներն ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջ են ներկայացրել
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով դիմում է ներկայացրել երկրի Բարձրագույն ընտրական խորհուրդ (ԲԸԽ):
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` այս մասին հայտարարել է ԺԴԿ-ի Ադանայի պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը` մեջլիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Բեշթաշը, նշելով, որ ընտրություններն օրինական չեն եղել, ասել է. «ԲԸԽ-ն ներկայացրել է ընտրությունների վերջնական արդյունքները: Մենք երեկ արդյունքները չեղարկելու պահանջ ենք ներկայացրել` որպես հիմնավորում նշելով այն հանգամանքը, որ ընտրությունները չեն անցել ժողովրդավարության և հավասար մրցակցության պայմաններում»:
ԺԴԿ-ական պատգամավորը իրենց դիմումի հիմնավորումների շարքում թվարկել է նաև մամուլի վրա ճնշումը, ԺԴԿ-ի դեմ ուղղված հարձակումները, ընտրողներին ահաբեկելը և նախագահ Էրդողանի պահվածքի հետևանքով արդարության սկզբունքի խախտվելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |