• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 09:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:20, 16 Նոյեմբեր 2015

Ֆրանսիան ռմբակոծել է ԻՊ-ի ռազմաբազան, ռազմամարզական ճամբարը և զինյալների հավաքագրման կենտրոնը

Ֆրանսիան ռմբակոծել է ԻՊ-ի ռազմաբազան, ռազմամարզական ճամբարը և զինյալների հավաքագրման կենտրոնը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ 12 ֆրանսիական ռազմական ինքնաթիռներ ռմբակոծել են Սիրիայի Ռաքքա քաղաքը, որը «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորման մայրաքաղաքն է համարվում: Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի՝ կործանիչներն ուղարկվել են Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) և Հորդանանից և 20 ռումբ են արձակել ԻՊ-ի ղեկավարման կենտրոնը, ռազմաբազան, ռազմամարզական ճամբարը և զինյալների հավաքագրման կենտրոնը:  Ահաբեկիչների դիրքերին ուղղված JDAM (Joint Direct Attack Munitions) տեսակի հակաբունկերային ռումբերի վրա գրված է եղել «From Paris with love» (Սիրով Փարիզից):

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 6 տարբեր հասարակական վայրերում գրեթե միաժամանակ իրականացված զինված հարձակումների և մահապարտների ինքնապայթեցման հետևանքով տարբեր տվյալներով 130-150 քաղաքացի է զոհվել: Ահաբեկչությունների հետևանքով  վիրավորվածների թիվը հասնում է մի քանի հարյուրի, որոնցից շատերի վիճակը ծանր է: Ավելի ուշ ԻՊ-ը  ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:

Ֆրանսիական իրավապահ ուժերը պարզել են որոշ ահաբեկիչների ինքնությունները: Դրանք են՝ 26-ամյա Սալահ Աբդեսլամը, որի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, ինչպես նաև մահապարտներ 20-ամյա Բիլալ Հադֆին և 31-ամյա Բրահիմ Աբդեսլամը, որը որոնվող Սալահ Աբդեսլամի ավագ եղբայրն է: Ավելի վաղ նաև հայտարարվել է, որ համերգասրահի վրա հարձակում իրականացնողների մեջ է եղել Ֆրանսիայի քաղաքացի 29-ամյա Օմեր Իսմաիլ Մուսթաֆան:

Ֆանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եռօրյա սուգ էր հայտարարել երկրում և փակել երկրի սահմանները: Օլանդը նաև չեղյալ էր հայտարարել «Մեծ քսանյակի»  (G 20) գագաթնաժողովի առթիվ իր այցելությունը Թուրքիա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}