Քաղաքական10:10, 17 Նոյեմբեր 2015
Էրդողանն Օբամայի մոտ բարձրացրել է Գյուլենի արտահանձման հարցը

Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած G20 գագաթնաժողովի շրջանակներում Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկել են ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձման հարցը: Ինչպես փոխանցում է թուրքական «haber7» լրատվակայքը, երկու նախագահների հանդիպումը կայացել է գագաթնաժողովի առաջին իսկ օրը, երբ օրակարգում է եղել ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Ավելի քան մեկուկես ժամ տևած առանձնազրույցի ժամանակ, Էրդողանը նշելով, որ Գյուլենը մեծ վնաս է հասցնում Թուրքիային, հավելել է, որ այժմ նախ անհրաժեշտ է չեղարկել ԱՄՆ-ում նրա բնակվելու թույլատրությունը, ապա՝ արտահանձնել Թուրքիային: Օբամայի պատասխանի մասին ոչինչ առայժմ չի հաղորդվում:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Էրդողանը և Օբաման քննարկել են նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հարցը, ինչպես նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության խնդիրը:
Ոչ վաղ անցյալում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, հանդիպելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, կրկին արտահանձման հարց էր բարձրացրել՝ կապված Թուրքիայից ճողոպրած դատախազներ Զեքարիա Օզի և Ջելալ Քարայի հետ, որոնք հետախուզման մեջ էին գտնվում:
Հիշեցնենք, թուրքական մամուլում շրջանառվում էին լուրեր, ըստ որի` դատախազները Թուրքայից փախել են Վրաստան, ապա՝ Հայաստան, իսկ այնուհետև՝ Գերմանիա: Սակայն ՀՀ ԱԱԾ-ն հերքել էր դա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |