Տարածաշրջան13:59, 17 Նոյեմբեր 2015
Թուրքիայի ԱԳՆ նախարարը հայտարարել է, որ առայժմ չի նախատեսվում թուրքական զինուժի մուտքը Սիրիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է, որ թուրքական զինուժը չի նախատեսում ցամաքային գործողություններ իրականացնել Սիրիայի ուղղությամբ:
Թուրքական «haberler» լրատվամիջոցը մեջբերելով Սինիրլիօղլուի հայտարարությունը, նշում է. «Չի նախատեսվում Թուրքիայի ցամաքային ուժերի մուտքը Սիրիա: Այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա»:
Սակայն Թուրքիայի արգործնախարարը չի բացառել, որ թուրքական ուժերը կարող են անվտանգության միջոցառումներ և նույնիսկ օպերացիա իրականացնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ: Նա շեշտել է,որ դրա հետ կապված այժմ որևէ մանրամասն տեղեկություն չի կարող հաղորդել:
Անդրադառնալով Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին, Սինիրլիօղլուն ընդգծել է, որ այնտեղ օրակարգում չի եղել թուրքական ցամաքային ուժերի Սիրիա ներխուժման հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |