Տարածաշրջան07:41, 18 Նոյեմբեր 2015
Թուրքիայում կառավարության ձևավորումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 20

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից կառավարություն կազմելու հանձնարարություն է ստացել: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` սպասվում էր, որ Դավութօղլուն այսօր կամ ամենաուշը վաղը պետք է ներկայացնի հանրապետական Թուրքիայի 64-րդ կառավարության կազմը: Սակայն երեկվա Էրդողան-Դավութօղլու հանդիպումից հետո հայտարարվեց, որ նոր կառավարության նոր կազմի ձևավորումը կարող է հետաձգվել մինչև ուրբաթ (նոյեմբերի 20), քանի որ ևս մեկ երկկողմանի հանդիպման անհրաժեշտություն կլինի:
Աղբյուրը նշում է, որ նոր կառավարության հետ կապված ամենաշատ քննարկվող հարցը էկոնոմիկայի նախարարի ընտրության հարցն է: Պաշտոնի հավանական թեկնածուներից է նախկինում տարբեր գերատեսչություններ գլխավորած, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը:
Նոր կառավարությունում ավելացվել է նաև փոխվարչապետների քանակը` 4-ից դառնալով 5:
Աղբյուրը նշում է, որ կուլիսներում քննարկվւմ է նաև Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին ևս նախարարական կաբինետում ընդգրկելու հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |